Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահը գնացել է ԶՈՒ գլխավոր շտաբ․ այս պահին հանդիպում է ընթանում

Նախագահը գնացել է ԶՈՒ գլխավոր շտաբ․ այս պահին հանդիպում է ընթանում
Քաղաքականություն
18:35, 26 февраль 2021
Այս պահին ընթանում է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հանդիպումը։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։ 

Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ձեռնարկել  երեկ ԳՇ հայտարարությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ վարչապետը առաջարկել է ազատել աշխատանքից ԳՇ պետին։ 

Հանդիպումից և քննարկումից հետո սպասվում է, որ Արմեն Սարգսյանը որոշում կկայացնի Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկը ստորագրելու կամ վարչապետին հետ ուղարկելու հետ կապված։ 

Մ․Խ․