Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արշակ Կարապետյանը քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերը

Արշակ Կարապետյանը քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերը
Քաղաքականություն
20:02, 23 август 2021
Ս.թ օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ Պատրիոտ կենտրոնում մասնակցել է «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման արարողությանը. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: 

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ խոշոր ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ 

 Արշակ Կարապետյանն, այնուհետև, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի ողջ շրջանակը քննարկել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և Ռոսօբորոնէքսպորտ ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ: