Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԱՀ ԱԺ նախագահի հետ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԱՀ ԱԺ նախագահի հետ
Քաղաքականություն
21:05, 23 август 2021
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր՝ օգոստոսի 23-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ. տեղեկացնում են ՔՊ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր՝ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում։ Քննարկման առանցքային թեմաներից են եղել Արցախի սոցիալ-տնտեսական, բնակչության անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր։