Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտաշես Թումանյանն Իրանում Կորեայի դեսպանին ներկայացրել է ՀՀ-ի առջև ծագած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը

Արտաշես Թումանյանն Իրանում Կորեայի դեսպանին ներկայացրել է ՀՀ-ի առջև ծագած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը
Քաղաքականություն
22:05, 23 август 2021
Օգոստոսի 23-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Յուն Կանգյեոնին. տեղեկացնում են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունից:

ՀՀ դեսպանը ներկայացրել է ներկա պայմաններում Հայաստանի առջև ծագած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն տնտեսական հարաբերություններին, առանձին ոլորտներում դրանց զարգացման հնարավորություններին։ Խոսվել է նաև Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների, տարածաշրջանային բազմակողմ համագործակցության և հաղորդակցային ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունների մասին։