Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատիվ ունեմ» դաշինքը լքեց նիստերի դահլիճը` ի նշան բողոքի. Տեսանյութ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ի նշան բողոքի լքեց ԱԺ նիստերի դահլիճը։ Այս մասին նիստի մեկնարկին հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը։ ԱԺ-ում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության մյուս անդամները։

Արթուր Վանեցյանը նշեց, որ նիստերի դահլիճ կվերադառնան իրենց հարցերը բարձաձայնելու և հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ստանալու համար։

«Նիստերի դահլիճ կգանք կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու և բարձաձայնելու համար»,-նշեց Արթուր Վանեցյանը։