Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կմասնակցենք կառավարության ծրագրի քննարկմանը, որ քողազերծենք ամեն բան. Գեղամ Մանուկյան

Կմասնակցենք կառավարության ծրագրի քննարկմանը, որ քողազերծենք ամեն բան. Գեղամ Մանուկյան
Քաղաքականություն
10:45, 24 август 2021
2019-ին այս մարդիկ նույն ամբիոնից ներկայացնում էին կառավարության մեկ այլ ծրագիր, որի ոչ մի դրույթ կյանքի չկոչվեց, այլ կիրառվեց գաղտնի ու դավադիր ծրագիր։ ԱԺ-ում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ խորհրդարանում այսօր քննարկվում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը։ ԱԺ-ում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության այլ անդամներ։

«Մենք այս ընթացքում կմնանք դահլիճում, կօգտվենք հարցեր ուղղելու և ելույթներ ունենալու մեր իրավունքից՝ նպատակ ունենալով բացահայտել խմբակի կատարած և պլանավորած հանցանքները մեր պետության և ժողովրդի դեմ»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ կառավարության ծրագիրը կապ չունի իրականության հետ։ Գեղամ Մանուկյանը նշեց, որ պետք է մասնակցեն այս նիստին, որ քողազերծեն այն ամենը, ինչ կապ ունի այս կառավարության հետ։

«Այս ծրագրի քննարկմանը մասնակցելու ենք, որ ամբողջովին քողազերծենք ամեն ինչ»,-նշեց Գեղամ Մանուկյանը։