Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք մեր սխալները կուղղենք, և պատերազմի հետ կապված ամեն ինչ կբացահայտվի. Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Ղազինյանին․ Տեսանյութ

«Մենք սխալներ գործել ենք. ինչ պետք է պատշաճ ժամկետներում և կոշտությամբ բացահայտվեր, չի բացահայտվել: Բայց չեմ կարծում, որ դա անուղղելի սխալ է, մենք մեր սխալները կուղղենք»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանը կտա այդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը: