Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրիմը Ուկրաինա է, ԱՄՆ-ը երբեք այն ռուսական չի ճանաչի. Ջո Բայդեն

Ղրիմը Ուկրաինա է, ԱՄՆ-ը երբեք այն ռուսական չի ճանաչի. Ջո Բայդեն
Քաղաքականություն / Միջազգային
20:33, 26 февраль 2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երբեք Ղրիմը ռուսական չի ճանաչի, Վաշինգտոնը կշարունակի Ուկրաինայում «ագրեսիայի համար» ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այս մռայլ տարելիցին մենք կրկնում ենք մի պարզ ճշմարտություն՝ Ղրիմը Ուկրաինա է։ ԱՄՆ-ն չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումը, և մենք Ուկրաինայի հետ միասին կդիմակայենք Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին։ Մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ Ուկրաինայում նրա չարաշահումների և ագրեսիայի համար»,- ասված է Սպիտակ տան կայքում զետեղված հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը 7 տարի առաջ «Ղրիմի բռնակցմամբ խախտել է միջազգային իրավունքը, նորմերը, որոնցով ժամանակակից երկրները փոխգործակցում են միմյանց հետ, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: