Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՊՊԾ աշխատակիցների գործողությունները ես իրավաչափ եմ գնահատում․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս միջադեպին չի խառնվել»․ Արմեն Խաչատրյան

«ՊՊԾ աշխատակիցների գործողությունները ես իրավաչափ եմ գնահատում․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս միջադեպին չի խառնվել»․ Արմեն Խաչատրյան
Քաղաքականություն
16:54, 24 август 2021
«ՊՊԾ աշխատակիցների գործողությունները ես իրավաչափ եմ գնահատում։ Մեր խմբակցության կողմից որևէ մեկը հայհոյանք չի տվել, եթե կա տեսանյութ, ապա ուշադիր հետևեք ու տեսեք, թե հայհոյանքները որտեղից են հնչել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս միջադեպին չի խառնվել, և միջադեպը տեղի է ունեցել Պետական պահպանության ծառայության և այն պատգամավորների միջև, որոնց նկատմամբ որոշում է եղել հեռացնել ԱԺ դահլիճից», - լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Անդրադառնալով լրագրողների մուտքը օթյակ սահմանափակելուն, Խաչատրյանն ասաց, որ հրահանգ տվողը լինում է ԱԺ նախագահը, որը սահմանված է կանոնակարգով։ Մյուս սահմանափակումներին անդրադառնալով, Խաչատրյանն ասաց․ «Կանոնակարգումը նաև ձեր վարքագծի արդյունքն է։ Ոչ բոլորին եմ ասում, բայց նաև ձեր վարքագծով եք պայմանավորել, որ մի շարք լրագրողներ այլևս չէին ուզում գալ Ազգային Ժողով, և այս ամեն ինչի արդյունքում իշխանությունը գնաց կանոնակարգելու խիստ անհրաժեշտությամբ։ Կա՛ խախտում, կա՛ տհաճ իրավիճակ, պետք է՝ կանոնակարգել։ Իմ ցանկությունն այն է, որ ձեր գործունեության համար հնարավորինս ստեղծվեն առավելագույն բարենպաստ պայմաններ, բայց այդ պայմանները չպետք է հատեն այն սահմանը, որը կսահմանափակի այլ աշխատակիցների իրավունքները։