Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն այսօր կգումարի լրացուցիչ մեկ նիստ

ԱԺ-ն այսօր կգումարի լրացուցիչ մեկ նիստ
Քաղաքականություն
15:36, 25 август 2021
Հայաստանի Ազգային ժողովը կառավարության ծրագրի քննարկումը շարունակելու համար օգոստոսի 25-ին, ժամը 18:00-ից հետո ևս մեկ նիստ անցկացնելու որոշում ընդունեց:

«Հարգելի գործընկերներ, առաջարկություն եմ դնում քվեարկության այսօր նիստերի ավարտից հետո ևս մեկ նիստ գումարելու վերաբերյալ: Այսինքն՝ ժամը 18:30-ից ևս մեկ նիստ գումարենք: Առաջարկը դնում եմ քվեարկության առանց քննարկման»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Առաջարկին կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: Ժամը 18:30-ին մեկնարկելիք նիստը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն: