Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատկերացրեք՝ պարոն Օհանյանի մոտ շիշ չլիներ, այլ զենք. կարողանալո՞ւ էր իրեն տիրապետել, ես վստահ չեմ. Անդրանիկ Քոչարյան․ Տեսանյութ

«Երկրի անվտանգությունը միայն սահմաններում չի, պարոն Ղազինյան, երկրի անվտանգությունը նաև այս դահլիճում է: Ինչքան էլ չուզեք 27-ի մասին խոսենք, խոսելու ենք, քանի դեռ այն բացահայտված չէ: 27-ից սկսվեց մեր երկրի մարտունակ բանակի գահավիժումը»,- հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, որ այսօրվա շշանետումը բացառիկ էր և անհաջող. «Շշանետողը գեներալ-գնդապետ էր՝ ամբողջ 7 տարի Պաշտպանության բանակը ղեկավարած և 8 տարի՝ ՀՀ ՊՆ-ն: Նա շշանետում էր իր նախկին զինվորի ուղղությամբ: Պատկերացրեք՝ պարոն Օհանյանի մոտ շիշ չլիներ, այլ զենք. կարողանալո՞ւ էր իրեն տիրապետել, ես վստահ չեմ»:

Անդրանիկ Քոչարյանը ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքը մտածելու բան ունի. «Այստեղ կա հայտնի քոքերը մաշեցնող լիդերի՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը: Աղվան Վարդանյան, միջադեպի ժամանակ ինչի՞ վրա էիք հրճվել. հիմա չգիտեմ՝ ինքը Դաշնակցության անդամ է, հեռացված է, սառեցված է, կասեցված է, ոչ ոք չգիտի, բայց որ Ռոբերտ Քոչարյանի համակարգի անդամ է, դա՝ անկասկած»:

Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ ուզենք, թե ոչ՝ ընտրություններն ավարտված են, պետք է ձևավորվեն հանձնաժողովները և սկսվեն աշխատանքները. «Ուզում եք մաշեցնել, չի ստացվի»:

Հակադարձելով Ագնեսսա Խամոյանին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դուք պետք է հպարտանաք իմ զավակով, ինչպես որ ես պետք է հպարտանամ Գեղամ Նազարյանի զավակով: Սա 5-րդ ալիքը չէ»:

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: