Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես նորմալ չեմ համարում, երբ որ ձեր ասած հերոսը իրեն թույլ է տալիս ԱԺ պատգամավորին շշով հարվածել․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանի վարքի մասին

Ես նորմալ չեմ համարում, երբ որ ձեր ասած հերոսը իրեն թույլ է տալիս ԱԺ պատգամավորին շշով հարվածել․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանի վարքի մասին
Քաղաքականություն
17:13, 25 август 2021
«Խստորեն դատապարտում եմ այն բռնությունը, որը տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճում։ Բռնությունը արդարացում չունի և անընդունելի է»,-այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա տեղեկացրեց, որ շատ տարբեր  իրավիճակներ, որոնց իրենք ականատես են եղել, հիմա քննարկման առարկա են դարձել և որոշակի լուծումներ են գտնելու՝ այդ իրավիճակներից խուսափելու համար։ 

Լրագրողներից մեկի այն հարցին, թե նորմա՞լ է  համարում, երբ Արցախի հերոսին՝ նկատի ունենալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանին, «արա» են ասում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես նորմալ չեմ համարում, երբ որ ձեր ասած հերոսը փաստացի մեղայականով է հանդես գալիս և իրեն թույլ է տալիս ՀՀ ԱԺ-ի պատգամավորին շշով հարվածել։ Դա սպային և ձեր ասած հերոսին ոչ վայել է»։