Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ շատ ամուր նյարդեր են պետք. Մեզ փորձում են շեղել խաղաղության օրակարգից. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

«Այո, մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, մենք երբեք չենք թաքցրել: Դրա համար էլ ընդդիմության մեր գործընկերներին քանի-քանի անգամ կոչ ենք անում կառուցողական դաշտում միասին աշխատել և դիմագրավել մարտահրավերներին»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մի քանի սցենար կա. փախչել պատասխանատվությունից, ուժ կիրառել կամ դիմել միջնորդներին ներքին հանրությանը համախմբելու համար. «Մենք մեր ժողովրդին ենք դիմել, և մեր ժողովուրդը տվել է մանդատ այս հարցերը լուծելու: Մենք չենք փախչում պատասխանատվությունից»: 

Փաշինյանը, դիմելով ընդդիմությանը, նշեց. «Դուք բոլոր հնարավոր ստերը տարածել եք: Ադրբեջանի նախագահը նո՞ր է հայտարարություններ անում, այդ հայտարարությունները եղել են 2012, 2014, 15, 16 թվականներին չե՞ն եղել: Սակայն իմ համոզմամբ՝ Ադրբեջանի հայտարարությունները տարածաշրջանային խաղաղության օրակարգից մեզ շեղելու նպատակ ունեն: Մեզ շատ ամուր նյարդեր են պետք և մենք պետք է հստակ գնանք խաղաղության օրակարգով: Սադրանքներ են արվում նաև Հայաստանի ներսում»:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: