Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ նախագահը Հայկ Կոնջորյանին, Սեյրան Օհանյանին և Արթուր Վանեցյանին հրավիրել է Արցախ

Արցախի ԱԺ նախագահը Հայկ Կոնջորյանին, Սեյրան Օհանյանին և Արթուր Վանեցյանին հրավիրել է Արցախ
Քաղաքականություն
15:53, 26 август 2021
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով Երևան է ժամանել։

Այդ մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից՝ մանրամասնելով, որ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ:

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգության և սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև՝ Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: 3 խմբակցություններն էլ միասին աշխատելու և փոխհամագործակցության պատրաստակամություն են հայտնել», – հայտնում են ԱՀ ԱԺ-ից:

Արթուր Թովմասյանը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և անդամներին հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին ։