Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի դրական քայլը դարձվում է էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի դրական քայլը դարձվում է էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ․ ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
11:47, 27 январь 2024
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը՝ հայկական կողմի պատրաստակամությանը ականապատ տարածքների նոր քարտեզների փոխանցման վերաբերյալ։

ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում գրված է, որ  Հայաստանը, նաև որպես վստահության ամրապնդման միջոց, առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով` Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով ականապատ դաշտերի նոր քարտեզներ է պատրաստել՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։

«Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով է ընդունել, ինչը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Բաքուն շարունակում է շահարկել թեման ու Երևանի այս դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ»,- հայտնել են ԱԳՆ-ից: