Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Տիգրան Ավինյանի հետ Երևանի զարգացմանը վերաբերվող հարցեր է քննարկել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Տիգրան Ավինյանի հետ Երևանի զարգացմանը վերաբերվող հարցեր է քննարկել
Քաղաքականություն
18:27, 30 январь 2024
Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Քննարկվել է Երևան քաղաքի զարգացմանը վերաբերվող բազմաթիվ հարցեր:

Անդրադարձ է կատարվել հանրային տրանսպորտի բարելավման և երթևեկության բեռնաթափման խնդրին: Քննարկվել են վերջին օրերին քաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտի, քաղաքի լուսավորության, թափառող շներին վերաբերող և բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, այդ թվում` օրենսդրական մակարդակում, առկա խնդիրները լուծելու համար: