Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացվել է 140 մլն դրամ՝ մարզի համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար․Լոռու մարզպետ

Կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացվել է 140 մլն դրամ՝ մարզի համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար․Լոռու մարզպետ
Քաղաքականություն
21:47, 26 август 2021
Լոռու մարզպետ Արամ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ լոռեցիներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացվել է 140 մլն դրամ մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար:

Նախատեսվում է նորոգել դպրոցներ, մշակութային օջախներ, բակեր, պուրակներ, խաղահրապարակներ, վերելակներ և այլն:
Հատկացված միջոցներից 40 մլն-ը՝
Ամրակիցի միջնակարգ դպրոց
Լեջանի միջնակարգ դպրոց
Արջուտի միջնակարգ դպրոց
Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոց
Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոց,
Վարդաբլուրի միջնակարգ դպրոց
Վահագնիի միջնակարգ դպրոց
Մղարթի հիմնական_դպրոց
դպրոցներում մի շարք նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում»:
Մարզի համայնքներում նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը.
Ստեփանավան համայնքի Ազատամարտիկների պուրակի բարեկարգում
Ախթալա համայնքի խաղահրապարակի խաղասարքերի ձեռքբերում
Շնող համայնքի մշակույթի տան թանգարանի և շախմատի սենյակի նորոգում, գույքի ձեռքբերում
Միխայլովկա բնակավայրի ջրագծի միացում ջրագծի նոր ցանցին
Թումանյան համայնքի գերեզմանների ցանկապատում
Շենավան համայնքի խմելու ջրագծի կառուցում
Դարպաս համանքի խաղահրապարակի խաղասարքերի ձեռքբերում
Վահագնաձոր համայնքի խաղահրապարակի կառուցում:
Վանաձորում ևս նախատեսվում են մեծածավալ աշխատանքներ, որոնց կանդրադառնանք շուտով:
Հ․Գ․ Ծրագրերը մարզի բոլոր բնակավայրերում լինելու են շարունակական։ Չենք բավարարվելու կատարված աշխատանքներով»։