Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ․ Տեսանյութ

Արման Եղոյանի նախագահությամբ օգոստոսի 27-ին կայացավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Նիստի սկզբում հանձնաժողովը հաստատեց իր գործունեության աշխատակարգը, որից հետո քննարկեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Արման Եղոյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մերի Գալստյանի թեկնածությունը:

Շնորհակալություն հայտնելով իր թեկնածության առաջադրման համար՝ Մերի Գալստյանը հույս հայտնեց, որ թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հետ կկարողանան արդյունավետ աշխատել հանձնաժողովի օրակարգի խնդիրների սպասարկման շուրջ:

Քվեարկության արդյունքում Մերի Գալստյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: