Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արշակ Կարապետյանը Ղազախստանի դեսպանին է ներկայացրել ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը

Արշակ Կարապետյանը Ղազախստանի դեսպանին է ներկայացրել ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը
Քաղաքականություն
20:28, 27 август 2021
Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ պատասխանատու պետական առաքելության մեջ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը: 

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության, երկու երկրների փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով պլանավորված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր: