Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտաքին աշխարհում ոչ մի բան այն չէ, ինչ որ եղել է ՀՀ գործող Սահմանադրության ընդունման պայմաններում. Փաշինյան

«Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության վերաբերյալ որոշում կարող է կայացնել ժողովուրդը իր ազատ կամարտահայտմամբ. ուրիշ տարբերակ չկա»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցի: 
Վարչապետի խոսքով՝ այստեղ խնդիրը բացարձակապես խաղաղության պայմանագրի մասին չէ և չի կարող լինել. «Սահմանադրությունը, իհարկե, ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց ցանկացած երկրի Սահմանադրություն կարգավորում է նաև արտաքին հարաբերությունները և ունի արտաքին ազդեցություններ: Աշխարհում այլևս ոչինչ այն չէ, ինչ եղել է այս գործող Սահմանադրության ընդունման պայմաններում»:

Վարչապետը ընդգծեց, որ հանրային ընկալմամբ՝ մինչև հիմա ընդունված մեր ոչ մի Սահմանադրություն չի ընդունվել ժողովրդի ազատ կամարտահայտմամբ. «Այսինքն՝ ժողովուրդը չի գնացել և արձանագրել ինքը իր ապրելու կանոնները, միշտ վերնախավն է իրեն պարտադրել և ասել՝ դու սենց պետք ա ապրես»: