Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անընդհատ ինձ հարց եք տվել՝ Ալմաթիի հռչակագրի վավերացման ժամանակ Հայաստանի վերապահումների հարցին ինչի՞ չեք անդրադառնում, հիմա ուզում եմ անդրադառնալ․ Փաշինյան

«Դուք անընդհատ ինձ հարց եք տվել, թե Ալմաթիի հռչակագրի վավերացման ժամանակ Հայաստանի վերապահումների հարցին ինչի՞ չեք անդրադառնում։ Չեմ անդրադարձել, հիմա ուզում եմ անդրադառնամ, որովհետև այն ժամանակ մտածել եմ, որ ճիշտ չի այդ անդրադարձը, հիմա մտածում եմ, որ ճիշտ է»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Նա նշեց, որ միջազգային և տեղական օրենսդրության համաձայն, երբ որ մի երկիր վերապահում է անում, այդ վերապահումը նաև Վիեննայի կոնվենցիայի համաձայն վերապահումը պետք է ծանուցվի ավանդապահին, բայց իրենք շատ վաղուցվանից հետազոտում են այդ հարցը և արձանագրում են, որ ՀՀ-ն ավանդապահին չի ծանուցել, դրա համար միջազգային հարաբերությունների տեսակետից այդ վերապահումները որևէ էական ուժ չունեն։  

«Հետևաբար, 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը հստակ և աներկբա այդ վավերացման և հետագա չծանուցման փաստով արձանագրել է, թե որն է ՀՀ տարածքային ամբողջականությունը»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում