Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք հավատո՞ւմ եք նախագահ Ալիևին»՝ The Telegraph-ի հարցին Փաշինյանը պատասխանեց՝ «Ես հավատում եմ Աստծուն, և կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է հետևի իր ստանձնած պարտավորություններին»

«Դուք հավատո՞ւմ եք նախագահ Ալիևին»՝ The Telegraph-ի հարցին  Փաշինյանը պատասխանեց՝ «Ես հավատում եմ Աստծուն, և կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է հետևի իր ստանձնած պարտավորություններին»
Քաղաքականություն
23:30, 11 февраль 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Որևէ ողջախոհ մարդ հնարավոր ապագա պատերազմի մասին նման մտավախություններ կարող է ունենալ։ Դուք սա՞ նկատի ունեք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բոլոր հարցազրույցները՝ շատ լավ հարցազրույց, բոլոր հայտարարությունները՝ շատ լավ հայտարարություն, բայց շատ կարևոր է, որ մենք արձանագրենք մեր հարաբերությունների միջպետական բնույթը: Թեպետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք՝ ես պարտավոր եմ հղվել մեր կողմից ստորագրված փաստաթղթերի վրա: Ես արդեն ասացի, որ մենք Ադրբեջանի հետ ունենք ստորագրած փաստաթուղթ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ: Եթե այս տրամաբանությամբ նայենք և եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչո՞ւ միայն Հայաստանի վրա: Նայեք Ադրբեջանի շուրջը, եթե ինքն իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չի հարգում, ուրեմն կարող է ցանկացած իր հարևան երկրի վրա հարձակվել, եթե այդպես է:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Ներեցեք, բայց այստեղ անկյունաքարային հարցն այն է, որ լավ, ասենք ստացաք այդ միջազգային երաշխիքները, բայց Դուք հավատո՞ւմ եք նախագահ Ալիևին, որ վերջինս կպահի այդ պարտավորությունները։ Սա է հիմնական հարցը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես հավատում եմ Աստծուն և ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է հետևի իր ստանձնած պարտավորություններին: