Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիսում գործում են որոշ խմբեր, որոնք տարածում են մտացածին ապատեղեկատվություն. համայնքապետարանի հայտարարությունը

Վարդենիսում գործում են որոշ խմբեր, որոնք տարածում են մտացածին ապատեղեկատվություն. համայնքապետարանի հայտարարությունը
Քաղաքականություն
14:29, 12 февраль 2024
Վարդենիս համայնքի պաշտոնական էջում տեղադրված է հայտարարություն, որում ամսնավորապես ասվում է.

Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Ի պատասխան լրատվամիջոցների կողմից շրջանառվող տեղեկությունների, իբր Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հարևաններից է տեղեկացել Վարդենիսում անձնագրային բաժնի փակման մասին, չի համապատասխանում իրականությանը։ Ահարոն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ նման որոշման մասին պաշտոնական տեղեկատվության չի տիրապետում, սակայն ժողովրդի շրջանում այդպիսի խոսակցություններ կան։

Հարգելի՛ վարդենիսցիներ, այդ խոսակցությունների մասին տեղեկանալուց հետո, համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, դիմել է պատկան մարմիններին, որտեղից ստացել է պատասխան, որ այդ հարցը գտնվում է քննարկման փուլում և վերջնական որոշում դեռևս չկա։

Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը համայնքում կատարվող ցանկացած իրադարձությունից տեղեկացված է և տիրապետում է համայնքի վերաբերյալ ողջ տեղեկատվությանը։

Ինչ վերաբերում է Վարդենիս քաղաքում գտնվող այլ պետական կառույցների փակման մասին խոսակցություններին, դրանք մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում։

Հարգելի՛ վարդենիսցիներ, Վարդենիսում գործում են որոշ խմբեր, որոնք տարածում են մտացածին ապատեղեկատվություն, իբր համայնքի ղեկավարը անտարբեր է անձնագրային բաժնի փակման «որոշմանը»։ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը իր լիազորությունների շրջանակներում հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի վարդենիսցու խնդիրները լուծվեն ի օգուտ վարդենիսցու։