Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ոչ համարժեք դատապարտումը դարձավ աշխարհում հակամարտությունների տարածման պատճառ․ Իտալիայում ՀՀ դեսպան

ԼՂ-ի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ոչ համարժեք դատապարտումը դարձավ աշխարհում հակամարտությունների տարածման պատճառ․ Իտալիայում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
22:58, 12 февраль 2024
նի դեսպանության տարածած հաղորդագրությունից, մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Անանի քաղաքի Պապական պալատում (քաղաքապետարանի շենքում)։

Նույն միջոցառման շրջանակներում Բոնիֆացիոս VIII մրցանակը շնորհվել է նաև Սուրբ Աթոռի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին, Նախարարների խորհրդի (վարչապետի աշխատակազմի) գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկո Վիլանիին, Իտալիայում Լեհաստանի դեսպան Աննա Մարիա Անդերսին։

Տարբեր տարիների Հռոմի պապ Բոնիֆացիո VIII –ի անունը կրող այս մրցանակը շնորհվել է տարբեր ականավոր քաղաքական, կրոնական, հասարակական գործիչների, այդ թվում Եվրոպական Խորհրդարանի նախկին նախագահներ Դավիդ Սասսոլիին, Անտոնիո Տայանիին և պարոն Եժի Բուզեկին, Կարդինալ Կոխին, Նոբելյան մրցանակակիր Ռիտա Լեվի Մոնտալչինիին, Իտալիայի վարչապետներ Ջուլիո Անդրեոտիին և Ռոմանո Պրոդիին, նախկին նախագահներ Օսկար Լուիջի Սկալֆարոյին և Կառլո Ազելիո Չամպիին, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին, պատգամավոր Ջանի Լետտային, Քաղաքացիական պաշտպանության գործակալության տնօրեն Գուիդո Բերտոլազոյին, տիեզերագնաց Ումբերտո Գուիդոնին, գեներալ Կլաուդիո Գրացիանոյին, ծովակալներ Գուիդո Վենտուրոնիին և Պաոլո Լա Ռոզային և այլոց։

Արարողությանը ներկա է եղել նաև Իտալիայի Գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկը, կրոնական, քաղաքական և զինվորական բարձրաստիճան այրեր։

Մրցանակը դեսպան Համբարձումյանին հանձնել է Բոնիֆացյան ակադեմիայի ռեկտոր Սանտե Դե Անջելիսը։ Պարգևատրման արարողությանը նախորդել է Կարդինալ Ռավազիի՝ «Անհրաժեշտ հումանիզմը գիտության և նոր հաղորդակցության միջև» խորագրով դասախոսությունը, որին հաջորդել են պարգևատրվածների ելույթները։

Դեսպան Համբարձումյանն իր ելույթում երախտիքի խոսք է հայտնել իրեն նման բարձր պարգևի արժանացնելու համար, ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մարտահրավերները, Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին։ Նա շեշտել է խաղաղության նշանակությունը ողջ Հարավային Կովկասի համար։

Դեսպանը նշել է, որ 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ոչ համարժեք դատապարտումն ու երկակի ստանդարտները դարձան աշխարհում հակամարտությունների տարածման պատճառ, ինչի ականատեսն են բոլորը։ Ընդգծել է, որ անպատժելիությունը խրախուսում և լեգիտիմացնում է հետագա բռնությունն ու ագրեսիան՝ էլ ավելի հեռացնելով խաղաղությունը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղն այժմ զրկած է իր բնիկ հայ բնակչությունից, ոչնչացման վտանգվի տակ են նրա հուշարձաններն ու եկեղեցիները:

Դեսպանն իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով․ «Այս մրցանակն ինձ համար զուտ անձնական ճանաչում չէ, այլ՝ այս (խաղաղության) ուղղությամբ Հայաստանի Հանրապետության հանձնառության խորհրդանիշ»։