Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ դուրս են եկել խմբակցության կազմից՝ պահպանելով իրենց լիազորությունները

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ դուրս են եկել խմբակցության կազմից՝ պահպանելով իրենց լիազորությունները
Քաղաքականություն
10:48, 13 февраль 2024
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով Երևանի ավագանու անդամի իրենց լիազորությունները։

Այս մասին Երևանում ավագանու հերթական նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով, թե մանդատից զրկված ավագանու անդամներին ովքեր են փոխարինելու: 

«Համաձայն ՀՀ ԿԸՀ ընտրական հանձնաժողովի արձանագրությունների՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժակմետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են Արմենակ Դանիելյանին և Սուսաննա Մելիքյանին, «Ազգային առաջընթաց»-ից՝ Արամ Մանուկյանին: Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով Երևանի ավագանու անդամի իրենց լիազորությունները»,- տեղեկացրեց Տիգրան Ավինյանը: