Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե չենք ուզում 10 տարի հետո կանգնել նույն կոտրված տաշտակի առաջ, պետք է անցնել նոր տոմսային համակարգի. Սուրեն Գրիգորյան

Եթե չենք ուզում 10 տարի հետո կանգնել նույն կոտրված տաշտակի առաջ, պետք է անցնել նոր տոմսային համակարգի. Սուրեն Գրիգորյան
Քաղաքականություն
11:05, 13 февраль 2024
«Նոր շարժակազմը, նոր որակը բերում են նաև ծախսեր, սակայն խոսքը ոլորտը չսուբսիդավորելու մասին չէ, այն դարձյալ սուբսիդավորման կարիք ունի: Սակայն եթե մենք չենք ուզում 10 տարի հետո կանգնել նույն կոտրված տաշտակի առաջ, որ նորից չպետք է հասկանանք, թե որտեղից պետք է գումար հայթայթենք, նորից այլ ոլորտներից անհամաչափ կտրենք և ողղենք նոր շարժակազմերի ձեռք բերմանը, պետք է ունենանք նոր համակարգ»,- Երևանի ավագանու հերթական նիստին հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ մշտապես տրանսպորտից օգտվողների և խոցելի խմբերի համար տրանսպորտի գինը, եթե պետք է վերանայվեր, կվերանայվի մինիմալ կամ անգամ չի վերանայվի, իսկ այն մարդիկ, ովքեր հազվադեպ են օգտվում տրանսպորտից, և նրանց համար փոփոխությունը դրամատիկ թանկացման չի բերում, օրինակ՝ զբոսաշրջիկների համար, տրամաբանություն չկա, որ այդ ուղևորափախադրումները սուբսիդավորվեն. «Դրանց հաշվին մենք պետք է գեներացնենք բյուջե, որպեսզի երևանցիների համար տրանսպորտը դարձնենք որակյալ և հասանելի»: