Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ջերմուկ» գրուպի շինթույլտվությունը ձեր խմբակցության ղեկավարի օրոք է տրվել. Պարզաբանում պահանջեք նրանից. Տիգրան Ավինյանը՝ Հայկ Գրիգորյանին

«Ջերմուկ» գրուպի շինթույլտվությունը ձեր խմբակցության ղեկավարի օրոք է տրվել. Պարզաբանում պահանջեք նրանից. Տիգրան Ավինյանը՝ Հայկ Գրիգորյանին
Քաղաքականություն
14:18, 13 февраль 2024
Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը բարձրացրեց հարց՝ կապված «Ջերմուկ» գրուպի կողմից կառուցված «Բյուրեղ» թաղամասում հավելյալ 6-7 հազար քառ. մետր տարածք վերցնելուն՝ շինթույլտվությունը ստանալուց հետո: «12-15 մետր խորությամբ ֆունդամենտը փորում է ուղիղ մարդկանց բնակելի տան պատին անմիջապես մոտ»,- ասաց ավագանու անդամը:

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց բարձրաձայնած մտահոգիչ հարցերի համար և հավելեց. «Կարծում եմ՝ կարող եք պարզաբանումներ պահանջել այ հենց ձեր խմբակցության ղեկավարից, կամ չգիտեմ՝ իր պաշտոնը այս պահի դրությամբ ինչ է, որովհետև հիմնականում այդ բոլոր շինթույլտվությունները իր օրոք են տրվել»: