Քաղաքացիակենտրոն
լրատվություն

10 000-ից ավելի ձայն ստացած Կապանի քաղաքապետի հրավիրած հանրահավաքին ընդամենը մոտ 400 հոգի է ներկա

10 000-ից ավելի ձայն ստացած Կապանի քաղաքապետի հրավիրած հանրահավաքին ընդամենը մոտ 400 հոգի է ներկա
Քաղաքականություն / Հայաստան
15:58, 27 февраль 2021
Մեր տեղեկություններով՝ ընդդիմությունը ամենամեծ հույսերն ուներ Սյունիքում հակաիշխանական մեծ ալիք բարձրացնելու, հատկապես, որ Սյունիքի համայնքապետերի մեծ մասը հանդես է եկել վարչապետի հրաժարականի պահանջով: Սակայն Կապանում հանրահավաքը ցույց տվեց, որ այդ ակնկալիքները սին էին։ Նույնիսկ վարչական և այլ ռեսուրսների կիրառման արդյունքում հավաքին մասնակիցների թիվը հեռու է սպասվածից։