Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեծ անելիքներ ունենք թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հանրության հետ հաղորդակցվելիս. Բաքոյան

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեծ անելիքներ ունենք թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հանրության հետ հաղորդակցվելիս. Բաքոյան
Քաղաքականություն
11:49, 30 август 2021
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:   

Ինչպես հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն՝ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, 2020 թվականը բարդ տարի է եղել:

 «2020 թվականից հետո այս ոլորտում աշխատանքները կարծես թե բավականին ավելացել են, և ոլորտը բավականին ծանրաբեռնվել է: Այս ոլորտում բավականին մեծ անելիքներ ունենք թե երկրի ներսում, թե միջազգային հանրության հետ հաղորդակցվելիս: Ես կարծում եմ, որ մեր աշխատանքը պետք է լինի շատ հետևողական, որպեսզի կարողանանք մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծել»,- նշեց թեկնածուն: