Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը բոլոր տարբերակներից խուսափում է մեկ պատճառով՝ ռազմական էսկալացիան պատերազմի վերածելու. վարչապետ

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով սահմանագծման մասին, ասաց. «Երկու տարբերակ կա. նախ ամբողջ սահմաններով իրականացնում ենք սահմանագծում և անցնում դրա իրագործմանը: Երկրորդ տարբերակն այն է, որ կտորների ենք բաժանում սահմանը և կտոր-կտոր սահմանագծումով գնում ենք առաջ: Ըստ էության երկու տարբերակներն էլ մեզ համար ընդունելի են»: 

Ինչպես նշեց վարչապետը, Ադրբեջանը կարծես թե խուսափում է նաև այս տարբերակից. «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ, օրինակ՝ ռազմական գործողությունները սկսել սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով»: