Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Բաքոյան, բոլորս ձեզ համար հարսնացուների փնտրտուքների մեջ ենք. Թովմասյանը թեկնածուին խնդրեց ընդգծված վերաբերմունք դրսևորել կանանց նկատմամբ

Պարոն Բաքոյան, բոլորս ձեզ համար հարսնացուների փնտրտուքների մեջ ենք. Թովմասյանը թեկնածուին խնդրեց ընդգծված վերաբերմունք դրսևորել կանանց նկատմամբ
Քաղաքականություն
12:22, 30 август 2021
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: 
 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է իրենց խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը:

Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դիտարկմանը, թե թեկնածուն իրեն շատ ագրեսիվ է պահում, հատկապես կանանց նկատմամբ՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նկատեց. «Պարոն Բաքոյան, կանանց նկատմամբ պետք է ավելի ընդգծված վերաբերմունք ցուցաբերեք, որովհետև հարսնացուների փնտրտուքների մեջ ենք բոլորս ձեզ համար»:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ ինքը արդեն քանի տարի ճանաչում է թեկնածուին, և իր համար դժվար է պատկերացնել, որ Ռուստամ Բաքոյանը կարող է ագրեսիվ վերաբերմունք դրսևորել որևէ մեկի, առավել ևս կանանց նկատմամբ. «Ես ձեզ կողմ եմ քվեարկելու»: