Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մյունխենում ավարտվել է Փաշինյան-Շոլց-Ալիև եռակողմ հանդիպումը․ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ

Մյունխենում ավարտվել է Փաշինյան-Շոլց-Ալիև եռակողմ հանդիպումը․ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ
Քաղաքականություն
15:01, 17 февраль 2024
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը. տեղեկացնում է ՀՀ վարչապետի խոսնակը։
 
Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը , տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: