Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թադևոս Ավետիսյանն ընտրվեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Թադևոս Ավետիսյանն ընտրվեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Քաղաքականություն
14:03, 30 август 2021
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին գումարեց անդրանիկ արտահերթ նիստը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովի լրատվության ծառայությունից:

Օրակարգը հաստատելուց հետո Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը գրավոր դիմել  եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը: Պատգամավոր Ելենա Կիրակոսյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրութունն ու աշխատանքային գործունեությունը:

Թադեւոս Ավետիսյանը ներկայացրեց հանձնաժողովում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:

Քվեարկության արդյունքում Թադեւոս Ավետիսյանն ընտրվեց ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Քննարկվեց եւ հաստատվեց նաեւ հանձնաժողովի աշխատակարգը: