Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի. Նիկոլ Փաշինյան

ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն / Հայաստան
19:27, 27 февраль 2021
«Սիրելի հայրենակիցներ.
 
Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
 
Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:
 
Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ նախագահը 3 օր ժամանակ ունի որոշում կայացնելու համար. կամ ստորագրում է ԳՇ պետի ազատման առաջարկը, կամ այն ուղարկում է ՍԴ։

ՍԴ ուղարկելու դեպքում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման հարցը կլուծվի 10 օրվա ընթացքում։