Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը
Քաղաքականություն
23:01, 22 февраль 2024
Իմ հրավերով փետրվարի 22-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը:

Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նշնեք, որ RTL-ին տված հարցազրույցում Լըկորնյուն ասել էր, որ պատմության մեջ առաջին անգամ է, որ Հայաստան է ժամանում Ֆրանսիայի պաշտպանության նախարար։

«Եվ դա ակնհայտորեն ինչ-որ բան է ասում: Այո՛, Հայաստանը բարեկամ երկիր է, որի հետ Ֆրանսիան առանձնահատուկ հարաբերություններ ունի։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը կանգնած է անվտանգության մեծ մարտահրավերի առաջ՝ ինքնիշխանության, իր սահմանների պաշտպանության հարցով՝ կապված Ադրբեջանի կողմից որոշ սպառնալիքների հետ։  Եվ մեր պարտականությունն է՝ Հայաստանին ապահովել զսպման և պաշտպանական հնարավորությամբ»,-ասել էր Լըկորնյուն։