Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին. հարց՝ ՀՀ վարչապետին․ տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը


France 24, Մարկ Պերելման – Արդյոք Դուք հիմա գոնե խոսո՞ւմ եք Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետ Նիկո Փաշինյան – Այո, մենք դեկտեմբերին շփումներ ենք ունեցել, խոսել ենք:


France 24, Մարկ Պերելման - Վստահո՞ւմ եք նրան:


Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք միջպետական հարաբերությունների մեջ ենք, և Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկար հարաբերությունների պատմություն: Այդ հարաբերությունների պատմությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ ավանդույթներ: Մենք այդ ավանդույթների շրջանակում ենք: