Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները . Արսեն Թորոսյան

Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները . Արսեն Թորոսյան
Քաղաքականություն
20:57, 27 февраль 2021
«Վարչապետի աշխատակազմը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է առարկություններ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի վերաբերյալ։ Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։ Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: