Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոն, իր երկիրը ճորտի կարգավիճակով ապրում են, մենք չենք ուզում այդ կարգավիճակում ապրել, ուզում ենք անկախ երկիր դառնալ․ Գագիկ Մելքոնյան

2018-ից սկսվեց անկախության գործընթացը,որ մենք ցանկացանք մեր երկրի նախարարներին մենք նշանակել, այդպիսով Ռուսաստանի կողմից առաջացավ խանդ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Դրանից հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, հետո ԼՂ էթնիկ զտումը, տեղի ունեցավ ՀՀ սահմանների էսկալացում։ Դրանց արդյունքը այն էր, որ մենք նշանակեցինք մեր պաշտոնյաներին և ցանկացանք ուրիշ երկրների հետ դաշնակցային  հարաբերություններ ստեղծել»,- նշեց Գագիկ Մելքոնյանը։