Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Ղազինյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ աշխատակարգի հաստատում և հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն:  

Աշխատակարգը հաստատվեց միաձայն:

Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ըստ Դոնթի բանաձևի՝  «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու է առաջադրել Արթուր Ղազինյանին: 

Թեկնածուին ներկայացրեց նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: