Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ե՞ս բաց թողեցի, թե՞ դուք իրոք չնշեցիք պարոն Ղազինյանի՝ բանակում ծառայության մասին. Վահագն Ալեքսանյանը՝ թեկնածուին ներկայացնող Գեղամ Մանուկյանին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:  

Ըստ Դոնթի բանաձևի՝ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու է առաջադրել Արթուր Ղազինյանին:  

«Պարոն Մանուկյան, հաշվի առնելով, որ մենք հիմա պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ենք, արդյոք ե՞ս բաց թողեցի, թե՞ դուք իրոք չնշեցիք պարոն Ղազինյանի՝ բանակում ծառայության մասին»,- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց թեկնածուին ներկայացնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:

Ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Պարոն Ղազինյանը մանրամասն կպատասխանի ձեր հարցին»: