Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Քաղաքականություն
12:29, 31 август 2021
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ընթանում է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ընտրել է «Հայաստան» խմբակցությունը։ Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագահի տեղակալ առաջադրելու իրավունքը պատկանում է «Հայաստան» խմբակցությանը։ 

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր Արծվիկ Մինասյանը  հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրել էին իրենց խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ 4 կողմ, 3 ձեռնպահ, 0 դեմ ձայներով Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։