Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հետընտրական պրոցեսը պետք է միտված լինի մեր երկրի կայունությանը. Անդրանիկ Քոչարյանը՝ Արթուր Ղազինյանին

Հետընտրական պրոցեսը պետք է միտված լինի մեր երկրի կայունությանը. Անդրանիկ Քոչարյանը՝ Արթուր Ղազինյանին
Քաղաքականություն
12:36, 31 август 2021
«Հետընտրական պրոցեսը պետք է միտված լինի մեր երկրի կայունությանը, և գիտահետազոտական բնույթի ձեր բոլոր հարցերը պետք է լինեն արտահերթ ընտրությունների արդյունքները հաշվի առնելու պարագայում»,- դիմելով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Ղազինյանին՝ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Վիլեն Գաբրիելյանն էլ թեկնածուին խնդրեց նիստից հետո լսել տրված հարցերը և պատասխանները. «Եվ եթե դժվար չէ, ինձ օֆլայն գնահատական տվեք ձեր պատասխանների մասին»:

Հիշեցնենք, որ յսօր՝ օգոստոսի 31-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: