Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական մտքի գեներացումը իրականությունը կառավարելու միջոց է և բանաձև. Նիկոլ Փաշինյան

Մարտի 2-ին կայացել է Ժողովրդավարության դպրոցի բացումը։ Միջոցառմանը ներկա են գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ԱԽ քարտուղարը։
 
ՀՀ վարչապետը Ժողովրդավարության դպրոցի բացումը կարևոր իրադարձություն է համարում. «Ուզում եմ կիսվել, թե ես ինչպես եմ ընկալում ժողովրդավարության դպրոցը: Այստեղ պետք է տեղի ունենա քաղաքական մտքի գեներացում: Սա կարծում եմ դպրոցի կարևոր գործառույթներից մեկն է: Ճիշտ է, այստեղ ֆորմալ առումով բաժանում ենք մասնակիցներին դասախոսների և ունկդնիրների, պրոցեսը կրթական է, բայց մենք սխալվում ենք, մտածելով թե կրթության պրոցեսը ուսուցչի կամ դասախոսի մտքի փոխանակումն է աշակերտին կամ ուսանողին, որովհետև այս ճանապարհով կրթությունը կմտնի փակուղի: Որպեսի միտքը փոխանցվի, այն պետք է գեներացվի: Կարևոր է կարճաժամկետ աշխատանքային պարտականությունից դուրս ունենալ մի տեղ, որտեղ կարելի է պարզապես մտածել,  մտքերը կիսել, քննել ու մտքի գեներացիայի շրջափուլ մեկնարկել:
 
Փաշինյանը խոսեց նաև Հայաստանի սոցիալ-հոգեբանության մասին, թե ինչպես է աշխարհը ընկալում մեզ և հակառակը, ինչպես են մենք ընկալում արտաքին աշխարհը. «Կարևոր է արձանագրել, որ այս պրոցեսը պետք է դիտարկել ոչ միայն արտաքին ընկալումների մակարդակում, այլ` ներքին: 
 
Փաշինյանը նշեց, որ քաղաքական մտքի գեներացումն այսօր մեր երկրի պատմության մեջ ամենակարևոր բանն է, չեմ էլ ուզում ասել բաց է, թեև ինձ համար կա բաց . «Ինչու ենք կենտրոնացել քաղաքական մտքի գեներացման վրա, որովհետև մենք աղետների միջով ենք անցել: Աղետների միջով անցնելուց հետո քաղաքական մտքի գեներացման անհրաժեշտության վրա կանգ առնելը կարևոր է: Քաղաքական միտքը պետք է գեներացվի ոչ թե աղետից հետո, այլ աղետից առաջ, որպեսզի կանխի այն և կառավարելու հնարավորություն տա, ինչը մենք այդքան էլ արդյունավետ չենք արել: Երբեք չի կարելի մոռանալ քաղաքական մտքի մասին: Իրականության մեջ տեղի է ունենում միայն այն, ինչ տեղի է ունենում մեր մտքում: Քաղաքական մտքի գեներացումը միջոց է և բանաձև` կառավարել իրականությունը, բայց այն կառավարել ոչ թե այն պահին, երբ կա, այլ կառավարել այն ժամանակ, երբ ձևավորվում է»: