Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը կմեկնի Փարիզ. Ովքե՞ր են պատվիրակության կազմում

ԵԽԽՎ-ում ԱԺ  պատվիրակությունը կմեկնի Փարիզ. Ովքե՞ր են պատվիրակության կազմում
Քաղաքականություն
12:39, 04 март 2024
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Իրավական հարցերի և մարդու իրավունքների, Քաղաքական և ժողովրդավարության հարցերի, Մոնիտորինգի, Մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի, Իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերի, Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովների 2024 թվականին կայանալիք նիստերի աշխատանքներին մասնակցելու համար Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի  ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից։ 

Փարիզ կմեկնեն պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը (մարտի 4-8-ը), ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը (մարտի 3-5-ը), Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանը (մարտի 5-7-ը, մարտի 20-22-ը), Հռիփսիմե Գրիգորյանը (մարտի 17-20-ը), Արուսյակ Ջուլհակյանը (մարտի 18-21-ը), Սոնա Ղազարյանը (մարտի 20-22-ը):