Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու եմ ես մասնակցելու վաղվա երթին․ Գարիկ Ղազարյան

Ինչու եմ ես մասնակցելու վաղվա երթին․ Գարիկ Ղազարյան
Քաղաքականություն
18:22, 28 февраль 2021
«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ գարիկ Ղազարյանը գրում է․ 

ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԱՂՎԱ ԵՐԹԻՆ
Ինձ ճանաչող եւ իմ ֆեյսբուքյան էջին հետեւող, եթե ոչ բոլորը, ապա մեծամասնությունը տեղյակ են, որ ես կողմ եւ հավատարիմ եմ հեղափոխությամբ հռչակված արժեքներին, իհարկե, դա յուրաքանչյուր խումբ եւ դաս ընկալում էր եւ դեռ շարունակում է ընկալել այն յուրովի` ոմանք ցանկանում էին ճաղերի ետեւում տեսնել նախկին, իրենց կեղեքած իշխանություններին, մյուսները՝ նոր իշխանություններից ֆինանսական միջոցներ (աշխատավարձերի, թոշակների բարձրացում) եւ այլ շահաբաժիններ (պաշտոններ, պարտքերի եւ վարկերի ներում) ստանալու հույսեր ունեին`  «ժողովրդի ողջ միջոցներն հափշտակած» օլիգարխներին կուլակաթափ անելու շնորհիվ , շատերը դիտարկում էին պետական կառավարման մեջ իրենց մասնակցելու հնարավորությունը, որոշ մասը ակնկալում էր համակարգային փոփոխություններ եւ վերջապես իրական պետականաշինության մեկնարկ,  շատերը ուղղակի ուզում էին մասնակից լինել, որ ինչ որ մեկից հետ չմնային: Ցավոք, այսօր բարդագույն ժամանակներ ենք ապրում, ունենք այն, ինչ ունենք։ 
Բայց եւ հեղափոխության հիմնական մոտիվը եւ պահանջը կար ու շարունակում է լինել ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ։
Գրեթե բոլորդ տեղյակ եք, որ ես 
« Հանուն Հանրապետության » կուսակցության հիմնադիր եւ Ղեկավար Մարմնի անդամ եմ, ինչպես նաեւ կուսակցության անդամների գերգերակշիռ մասը կա'մ հեղափոխության մասնակից են, կա'մ Արդարության, պետականության հաստատման կողմնակից ։ Բայց եւ անգամ Ներկա Իշխանության հետ ունենալով բազմաթիվ, եթե չասեմ 100ավոր անհամաձայնություններ` այդուհանդերձ, ես 2018թ.-ին «Իմ Քայլը» պատվով կատարել եմ, Իմ Քվեն վստահել եմ Ժողովրդի իշխանությանը եւ պատրաստվում եմ այն վաղվա երթին մասնակցելով եւս մեկ անգամ պաշտպանել, բայց ոչ որեւէ անձի կամ խմբի շահերի կամ նրանց թույլ տված խայտառակ սխալներին համակերպվածության ու
հանդուրժողականության  համար, այլ `
✅ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ,
✅ՀԱՆՈՒՆ ՀՌՉԱԿԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ
✅ՀԱՆՈՒՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
✅ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ։