Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ և արցախահայությանը մաղթում տոկունություն ու կամք՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու համար. Սուրեն Պապիկյան

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ և  արցախահայությանը մաղթում տոկունություն ու կամք՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու համար. Սուրեն Պապիկյան
Քաղաքականություն
11:13, 02 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:  

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Սուրեն Պապիկյանը նշեց. «Այսօր մեր բոլորի համար կարևոր և հիշարժան օր է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ արցախահայությանը մաղթելով տոկունություն և կամք՝ առկա
մարտահրավերներին դիմագրավելու համար»:

Նա նաև շնորհավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն: