Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դելտա» շտամով վարակված երիտասարդներից մեկը մահացել է, 18 տարեկան մի երիտասարդ վերակենդանացման բաժանմունքում է․ նախարար

«Դելտա» շտամով վարակված երիտասարդներից մեկը մահացել է, 18 տարեկան մի երիտասարդ վերակենդանացման բաժանմունքում է․ նախարար
Քաղաքականություն
11:34, 02 сентябрь 2021
«Երեկվա դրությամբ իրականացվել է 6394 թեստավորումը, որից 636-ը եղել է դրական: Ցավոք, երեկ գրանցվել է 19 մահ: Այս «դելտա» շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով և հիվանդության ընթացքի ծանրությամբ»,- այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ զեկուցեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա ընդգծեց, որ այս շտամով հիվանդացությունն ավելի երիտասարդացել է. «Նախորդ շաբաթ երիտասարդներից մեկը մահացել է, և այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Սա մեզ համար ահազանգ է»: 

Նախարարի խոսքով՝ ծանր վիճակում են գտնվում 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր՝ 126. «Արհեստական շնչառական ապարատներին միացած են 51 քաղաքացիներ»: