Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատվում է ՀՀ տնտեսական աճի կայուն հեռանկարը և ներդրողների համար մեր կառավարության ճիշտ քաղաքականությունը. Տիգրան Խաչատրյանը՝ Modis-ի գնահատականի մասին

Հաստատվում է ՀՀ տնտեսական աճի կայուն հեռանկարը և ներդրողների համար մեր կառավարության ճիշտ քաղաքականությունը. Տիգրան Խաչատրյանը՝ Modis-ի գնահատականի մասին
Քաղաքականություն
11:35, 02 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:  

Խոսելով մի կարևոր իրադարձության մասին՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ Modis միջազգային վարկանիշային կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը, որով Հայաստանին տրված վարկանիշը թողել է նույնը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց, որ Modis-ի այս գնահատմամբ՝ ընդգծվում է քովիդի ռիսկերի նկատմամբ ՀՀ տնտեսության դիմակայունության բարձրացումը. «Նշվածը շատ կարևոր է միջազգային ներդրողների համար, քանի որ հաստատում է ՀՀ տնտեսական աճի կայուն հեռանկարը և կառավարության տնտեսական քաղաքականության բարենպաստությունը ներդրողների համար: Այն ընդգծում է նաև Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումները և կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ Modis-ի կանխատեսումը»:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ հրապարակման մեջ կարևոր տեղ են գրավում պետական պարտքի կառավարմանն առնչվող հարցերը. «Modis-ն ընդգծել է այն գործոնները, որոնք կարող են նպաստել Հայաստանի վարկանիշի հետագա բարձրացմանը»: