Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանավանում, Կապանում և Իջևանում ՏԻՄ ընտրությունները՝ նոյեմբերի 14-ին. Գնել Սանոսյան

Ստեփանավանում, Կապանում և Իջևանում ՏԻՄ ընտրությունները՝ նոյեմբերի 14-ին. Գնել Սանոսյան
Քաղաքականություն
11:50, 02 сентябрь 2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Գնել Սանոսյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության նիստում ներկայացրեց Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան համայնքներում ավագանու ընտրություններ նշանակելու կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելու  կառավարության որոշման նախագիծը: 

«Վերոնշյալ երեք համայնքներում ՏԻՄ ընտրությունները առաջարկվում է անցկացնել 2021թ. նոյեմբերի 14-ին, ավագանու ընտրության համամասնական ընտրակարգով: Ընտրությունների նախապատրաստման համար ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել  25 մլն 249 հազար դրամ»,- նշեց նախարարը: