Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունենք խոշոր՝ 3.5 մլրդ դրամի ներդրումային ծրագիր գյուղոլորտում. Վահան Քերոբյան

Ունենք խոշոր՝ 3.5 մլրդ դրամի ներդրումային ծրագիր գյուղոլորտում. Վահան Քերոբյան
Քաղաքականություն
12:29, 02 сентябрь 2021
«Խաղողի մթերումների համար տրվող վարկերի ընդհանուր ժամկետը երկարացրել ենք մեկ տարուց մինչև 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ երեք ամսից մինչև մեկ տարի»,- այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 

Նախարարի խոսքով՝ այս փոփոխությունները հնարավորություն են տալու, որպեսզի խաղող մթերողներն ավելի անկաշկանդ և ավելի մեծ ծավալով մթերեն, ինչպես նաև գյուղացիներին ու ֆերմերներին՝ ավելի արագ վճարել մթերած խաղողի դիմաց. «Սա նաև հնարավորություն է ապագայում ավելի շատ արտահանելու»:  

«Այսօր մենք թարմ գյուղմթերքի մասով հասել ենք անցած տարվա ցուցանիշին, անցել ենք նախանցած տարվա ցուցանիշը մոտ 145 հազար տոննայով: Գյուղատնտեսական տարին ընդհանրապես շատ լավ է գնում, և հույս ունենք ռեկորդ խփել և անցնել 200 հազար տոննայի սահմանները»,- նշեց նախարարը և հավելեց, որ չզեկուցվող հարցերում կա խոշոր ներդրումային ծրագիր գյուղատնտեսության ոլորտում. «Emerinvest ընկերությունը 3.5 մլրդ դրամի ներդրում է անելու 100 հեկտար ինտենսիվ այգիների մեջ»: